Հետախուզվում է տարեց տղամարդուն մահացու վրաերթի ենթարկողը

Ոստիկանությունից հայտնում են, որ օգոստոսի 26-ին, ժամը 9.25-ին, ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ Վարդենիս-Շատվան ճանապարհին դիակ է հայտնաբերվել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 45-րդ կմ-ին անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել Շատվան գյուղի բնակիչ, 1941 թ. ծնված Վլադիմիր Գրիգորյանին, որը տեղում մահացել է, իսկ վարորդը դեպքի վայրից դիմել է փախուսի:
Ձեռնարկվում են միջոցառումներ վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել