Պակիստանցին ծեծելով սպանել է քրոջը՝ վերջինիս ամուսնության շուրջ ծագած վեճի պատճառով

CNN-ը գրում է, որ պակիստանցի 21-ամյա Սաքիբ Մասիհը ծեծելով սպանել է իր 19 ամյա քրոջը՝ վերջինիս գլխին փայտյա մահակով մի քանի հարված հասցնելով, քանի որ դեմ է եղել քրոջ և նրա ընկերոջ ամուսնությանը:

«Նա ցանկանում էր ամուսնանալ, իսկ ես դեմ էի նրանց միությանը: Ուստի մենք սկսեցինք վիճել: Սակայն նա իմ քույրն էր, ես չէի ցանկանում սպանել նրան: Ես շարունակ արտասվում եմ այդ դեպքից հետո», -ոստիկանական խցում ասել է Սաքիբը՝  CNN-ի հետ զրույցում: Վերջինս հայրն էլ հայտնել է, որ տղան դեմ է եղել այդ հարաբերություններին, քանի որ 2 ընտանիքները ազգակցական կապ են ունեցել:

Պակիստանի Մարդու իրավունքների անկախ հանձնաժողովի հաղորդմամբ երկրում կանանց նկատմամաբ բռնության դեպքերը անվերահսկելի չափերի են հասել: 2016թ․-ի առաջին հինգ ամիսների ընթացքում ավելի քան 212 կին է զոհ գնացել այսպես կոչված «պատվի համար» սպանություններին: Այս ամսվա սկզբին մայրը և եղբայրը հրդեհել էին երիտասարդ աղջկան՝ իրենց ցանկություններին դեմ գնալու պատճառով:

Նմանատիպ բռնությունները ցեղային և մշակութային հիմք ունեն և շատ հաճախ կիրառվում են որպես պատժամիջոց՝ ընտանիքի կամ գյուղի անունը արատավորելու համար:

Ըստ Արդարադատության և խաղաղության ազգային կոմիտեի՝ փոքրամասնությունների իրավունքների պաշտպան Փիթեր Ջակոբի, Պակիստանի քրիստոնյա համայնքում «պատվի համար»սպանությունները շատ հազադեպ են, իսկ աղջկա սպաությունը ցույց տվեց, որ քրիստոնյաները նույնպես անմասն չեն մնացել այս սովորույթից:

Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆը խոստացել է լուծել «պատվի համար» սպանությունների հարցը, սակայն շատ քիչ հստակ քայլեր են ձեռնարկվել:

Պատրաստեց՝ Սուսաննա Խաչատրյանը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել