Նոր մանրամասներ ավտոբուսի պայթյունից

Քիչ առաջ նոր մանրամասներ են հայտնի դարձել  երեկ Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունի պատճառների վերաբերյալ:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը Իրավաբան.net-ին հայտնեց, որ դեպքի վայրում հայտնաբերված բջջային հեռախոսային քարտի բաժանորդը, քննությամբ եւ ԱԱԾ-ի հետ համատեղ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ կենցաղային հողի վրա ունեցել է դժգոհություն ազգականների հետ եւ նախապատրաստվել է պայթեցման եղականով նրանց վնասել:

Մեր տեղեկություններով, նախկինում երկու անգամ դատված անձը պայթուցիկը այդ ավտոբուսով տեղափոխելիս է եղել իրենց տուն՝ մորը պայթացնելու նպատակով: Իրավաբան.net-ը գտնվել է նրա բնակության վայրում, որտեղ քննչական գործողություններ էին կատարվում: Այստեղ օրենքով սահմանված կարգով ապրիլի 26-ին իրականացված խուզարկությամբ հայտնաբերվել է «տրոտիլ» տեսակի պայթուցիկ նյութ, պայթուցիչ սարքեր (դետոնատոր) եւ տարբեր տեսակի էլեկտրասարքավորումներ։

Մեր տեղեկություններով, նաև չեն հայտնաբերվել օտար մետաղական տարրեր, որոնք կիրառում են պայթուցիկի վնասակարությունը մեծացնելու նպատակով, այսինքն՝ ահաբեկչություն կատարելու վարկածը հերքվում է:

Տղամարդը 1961թ.-ի ծնված է:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել