Ճանապարհային անվտանգության ապահովման ի՞նչ մեխանիզմներ է ՀՀ կառավարությունն ընտրել

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 18-ին և 19-ին մասնակցել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության աջակցությամբ Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում անցկացվող «Գլոբալ ճանապարհային անվտանգության բարելավում. արդյունքների հասնելու ժամանակն է» խորագիրը կրող Անվտանգության հարցերով համաշխարհային 2-րդ ներկայացուցչական  համաժողովին։

Համաժողովին մասնակցել են 130 երկրների պատվիրակություններ, որոնց կազմում են եղել  պատասխանատու ոլորտների  բարձրաստիճան ներկայացուցիչներ աշխարհի տարբեր երկրներից։

Համաժողովում քննարկվել են  ճանապարհային անվտանգության խնդիրներին առնչվող այնպիսի հիմնահարցեր, ինչպիսիք են  ճանապարհային  անվտանգության մարտահրավերները,  դրանց հաղթահարման տեխնիկական և իրավական ուղիները, ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով   մահացության և վնասվածքների կրճատման ուղիները և այլ հարցեր։

Համաժողովի ընթացքում հայկական պատվիրակությունը ներկայացրել է Հայաստանում ճանապարհային երթևեկության անվտանգության բարելավման ուղղությամբ իրականացված  աշխատանքները։ Մասնավորապես՝ ՀՀ կառավարության կողմից ընդունված  Ճանապարհային անվտանգության ազգային ռազմավարությունը, ըստ որի ընդունվել են ճանապարհային անվտանգության ապահովման հետևյալ մեխանիզմները. արագաչափերի, ամրագոտիների կիրառման, թույլատրելի արագության և ոչ սթափ վիճակում փոխադրամիջոց վարելու դեպքում  օրենքի կիրառման խստացման և այլն։

Բրազիլիայի Դաշնային Հանրապետություն այցի ընթացքում ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հանդիպել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության տրանսպորտի նախարար Անտոնիո Կարլոս Ռոդրիգեսին:

Գագիկ Բեգլարյանը բրազիլացի գործընկերոջը ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում ընթացող ճանապարհաշինական ծրագրերը, անդրադարձել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրին՝ նշելով,  որ Հայաստանն աշխատում է ճանապարհային անվտանգության տեխնիկական լուծումների բարելավման ուղղությամբ և  ճանապարհային անվտանգության աուդիտներն արդեն  պարտադիր են դառնում բոլոր այն ճանապարհային  նախագծերի համար, որոնք ֆինանսավորվում են

Ճանապարհային անվտանգության հարցերով համաշխարհային 2-րդ ներկայացուցչական  համաժողովում ՄԱԿ-ի ավելի քան 130 երկրների կողմից հավանության է արժանացել համաժողովի հռչակագիրը։

Հռչակագրի ընդունմամբ վերահաստատվել են այն նպատակները, որոնք միտված են մինչ 2020թ. ամբողջ աշխարհում ճանապարհատրանսպորտային  պատահարների արդյունքում մահացության, վիրավորների  50 տոկոսով կրճատման և ռիսկային 5 հիմնական գործոնների վերաբերյալ (ամրագոտի, պաշտպանիչ գլխարկ, պաշտպանիչ սարքեր երեխաների համար, ոչ սթափ վիճակում մեքենայի վարում, արագության գերազանցում) համապատասխան օրենսդրության  ընդունմանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել