ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանի կարգադրությամբ քրեակատարողական հիմնարկներում շարունակվում են ընթանալ սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային գործողությունների բարելավմանն ուղղված աշխատանքները:
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից տեղեկացնում են, որ ՀՀ ԱՆ «Աբովյան», «Արթիկ» և «Հրազդան» քրեակատարողական հիմնարկներում ավարտվել են սահմանված չափորոշիչներին համապատասխան իրականացվող ախտահանման և մակաբույծների ոչնչացմանն ուղղված աշխատանքները:
Հավելենք, որ ՔԿ հիմնարկների բուժմասերի, բնակելի գոտիների, սանհանգույցների և խոհանոցների ախտահանման և մակաբույծների ոչնչացման աշխատանքներ կիրականացվեն բոլոր քրեակատարողական հիմնարկներում: