Քրեակատարողական հիմնարկներում շարունակվում են դեզինսեկցիոն և դեզինֆեկցիոն աշխատանքները

ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Արթուր  Օսիկյանի կարգադրությամբ քրեակատարողական հիմնարկներում շարունակվում են ընթանալ սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային գործողությունների բարելավմանն ուղղված աշխատանքները:

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից տեղեկացնում են, որ  ՀՀ ԱՆ «Աբովյան», «Արթիկ» և «Հրազդան» քրեակատարողական հիմնարկներում ավարտվել են սահմանված չափորոշիչներին համապատասխան իրականացվող ախտահանման և մակաբույծների ոչնչացմանն ուղղված աշխատանքները:

Հավելենք, որ ՔԿ հիմնարկների բուժմասերի, բնակելի գոտիների, սանհանգույցների և խոհանոցների ախտահանման և մակաբույծների ոչնչացման աշխատանքներ կիրականացվեն բոլոր քրեակատարողական հիմնարկներում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել