ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հաղորդում են, որ հուլիսի 26-ին, ժամը 07.15-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի թիվ 6 թաղամասի 2-րդ փողոցի հիվանդանոցի մոտակայքում այրվում է տնակ:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ս. Գ.-ին պատկանող ավտոտնակում (17 քմ) և բնակելի տնակում (30 քմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.34-ին, մարվել 09.03-ին:
Ամբողջությամբ այրվել է Ս. Գ.-ին պատկանող ավտոտնակը (17 քմ), վագոն-տնակը (30 քմ) և մոտ 25 քմ խոտածածկույթ: