Եթե ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքի բաժինը բնեղենով առանձնացնել հնարավոր չէ, ապա արգելանք է դրվոմ ողջ գույքի վրա

Դատական ակտերը կատարելը հաճախ դժվարություններ է առաջացնում, քանի որ հնարավոր է` վտանգվեն գույքի համասեփականատերերի իրավունքները: Այս մասին Իրավաբան.net-ին տեղեկացրեց Հայաստանի երիտասարդ իրավաբանների, ասոցիացիայի անդամ, փաստաբան Անահիտ Հակոբյանը:

«Համաձայն «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 47.1-րդ հոդվածի` եթե բաժնային կամ համատեղ սեփականություն հանդիuացող գույքը շարժական է, եւ բաժինը բնեղենով առանձնացնելն անհնար է, ապա բռնագանձումը  oրենքով uահմանված կարգով տարածվում է ամբողջ գույքի վրա: Գույքի ուղղակի վաճառքի դեպքում բաժնային կամ համատեղ uեփականության մյուu մաuնակիցները oգտվում են պարտապանի բաժնի գնման նախապատվության իրավունքից», -հավելեց Ա.Հակոբյանը:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել