Դատական ակտերը կատարելը հաճախ դժվարություններ է առաջացնում, քանի որ հնարավոր է` վտանգվեն գույքի համասեփականատերերի իրավունքները: Այս մասին Իրավաբան.net-ին տեղեկացրեց Հայաստանի երիտասարդ իրավաբանների, ասոցիացիայի անդամ, փաստաբան Անահիտ Հակոբյանը:
«Համաձայն «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 47.1-րդ հոդվածի` եթե բաժնային կամ համատեղ սեփականություն հանդիuացող գույքը շարժական է, եւ բաժինը բնեղենով առանձնացնելն անհնար է, ապա բռնագանձումը oրենքով uահմանված կարգով տարածվում է ամբողջ գույքի վրա: Գույքի ուղղակի վաճառքի դեպքում բաժնային կամ համատեղ uեփականության մյուu մաuնակիցները oգտվում են պարտապանի բաժնի գնման նախապատվության իրավունքից», -հավելեց Ա.Հակոբյանը:
Աղբյուրը` Իրավաբան.net