Դժբախտ դեպք․երեխան ընկել է ժայռից և մահացել

Հուլիսի 20-ին՝ ժամը 20.35-ին, ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Գարգառ գյուղում քաղաքացին ընկել է ժայռից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ՀՀ ՏԿ և ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները անգիտակից վիճակում գտնվող աղջկան (մոտ 13տ.) պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ում տեղափոխել են Ստեփանավան քաղաքի ԲԿ:

Ըստ շտապօգնության բժիշկի՝ երեխան (2004թ. ծնված Գյուլագարակ գյուղի բնակիչ Ն.Դ.-ն) մինչ շտապօգնության ծառայության աշխատակիցների և հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը մահացած է եղել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել