Հուլիսի 18-ին, ժամը 05.18-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Զեդեա գյուղ տանող խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է օգնություն: Այս մասին հաղորդում են ՏԿ և ԱԻՆ-ից:
Ըստ աղբյուրի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային ՃԿԿ-ի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Մ-2 Երևան – Մեղրի ավտոճանապարհի 134-րդ կմ-ում բախվել են «Օպել Վեկտրա» մակնիշի 99NQ899 (վարորդ` Բ. Չ., ծնվ. 1981թ) և «Նիսան Մաքսիմա» մակնիշի 34QU351 պետհամարանիշներով (վարորդ` Ա. Հ., ծնվ. 1980թ.) ավտոմեքենաները:
Հրշեջ – փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել Բ.Չ.-ին և մոտեցրել շտապօգնության մեքենային: Վերջինս հոսպիտալացվել է Վայքի բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:
Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս են բերել ավտոմեքենայում արգելափակված Ա.Հ.-ին, ով եղել է անգիտակից վիճակում:
Տուժածին տեղափոխել են Վայքի բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով` նա մահացել է: Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը, անջատել են ավտոմեքենաների մարտկոցները և փակել գազի բալոնների փականները:
Լուսանկարները՝ Shamshyan.com-ի