Հունիսի 30-ին ՀՀ ԱՆ Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական կենտրոնի հիվանդասենյակում հրազենային վնասվածքներ ստացած 28-ամյա Մելինե Ասատրյանի առողջական վիճակը աստիճանաբար բարելավվում է. նրան արդեն վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են նեյրովիրաբուժության բաժանմունքի պալատ. այս մասին Իրավաբան.net-ի թղթակցի հետ զրույցում ասաց բժշկական կենտրոնի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ անջատել են արհեստական շնչառության ապարտները և անցել է բնական շնչառության: Սակայն դեռևս հայտնի չէ, թե երբ նրանց դուրս կգրեն հիվանդանոցից: Ռ. Աբրահամյանը նշեց նաև, որ Մելինեի նորածին որդու առողջական վիճակը նույնպես լավ է:
Հիշեցնենք, որ կատարվածից մեկ օր առաջ կինը կեսարյան հատմանմբ որդի էր ունեցել: Ըստ նախաքնության՝ նրա ամուսինը ծննդատանը 4 կրակոց էր արձակել, որոնցից 2-ը դիպել էր ուսային հատվածին և պարանոցին, արձակած գննդակներց մեկը կպել էր պատին, իսկ 4-րդ գնդակով ինքնասպան էր եղել: