Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ երեկ` հուլիսի 14-ին, ժամը 20.51-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փակվել է Անդրանիկի փողոցի թիվ 18 շենքի իր բնակարանում և փորձում է ինքնասպան լինել՝ բացելով գազօջախի փականը: Դեպքի վայր է մեկնել մարտական հաշվարկ և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ տեղի ուժերով փակվել են բնակարանի գազի փականը: Պարզվել է, որ 1984 թ. ծնված Վ. Ա.-ը սպառնում է ինքնասպան լինել՝ կտրելով նախաբազկի երակները:
Փրկարարների, ոստիկանների և հարազատների համատեղ բանակցությունների արդյունքում Վ. Ա.-ը բացել է բնակարանի դուռը: Տուժածին ցուցաբերվել է համապատասխան բուժօգնություն: Վ. Ա.-ը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: