Իրազեկում շրջանառության հարկի հաշվետվություն ներկայացնողներին

Իրավաբանական անձանց շրջանառության հարկի մասին եռամսյա հաշվետվությունները հարկային մարմնին ներկայացնելու վերջնաժամկետը սահմանված է մինչև հաջորդող ամվսա 20-ը: Սակայն այս օրերին խնդիրներ են առաջացել էլեկտրոնային հաշվետվությունները ներկայացնելու հետ կապված:

Մասնավորապես, Իրավաբան.net-ը ահազանգ է ստացել, որ հարկային ծառայության կողմից շրջանառության հարկի հաշվետվության ներկայացման ձևաթղթում փոփոխություն է արվելու, ինչի մասին սակայն համապատասխան զգուշացում չի եղել: Հարկային ծառայութունից փոխանցել են, որ նոր փոփոխված ձևաթուղթը հարկային ծառայության կայքում կտեղադրվի այս ամսվա 16-ին և  խնդրել դրանից շուտ չուղարկել: Սակայն արդեն իսկ եղել են անձիք, որ  ուղարկել են հաշվետվությունը:

Հետևաբար, հաշվետվությունը ներկայացնելու համար իրավաբանական անձիք ունենալու են ընդամնեը 3 օր, քանի որ չորս օրերերից մեկը ոչ աշխատանքային է:

Իրավաբան.net-ը խնդրի վերաբերյալ փորձեց տեղեկություն ստանալ նաև ֆինանսների նախարարությունից, սակայն լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից խնդրեցին հարցն ուղղել գրավոր: Նշենք, որ գրավոր հարուցմներին  օրենքով սահմանված կարգով կարող են պատասխանել ամենասեղմ ժամկետի դեպքում` մինչև 5-օրյա ժամկետում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել