Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հուլիսի 5-ին կալանքի որոշում է կայացրել Արա Բուդաղյանի նկատմամբ: Որոշումը կայացրել է դատավոր Գագիկ Պողոսյանը։Ա.Բուդաղյանը երեք այլ անձանց հետ մեղադրվում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի և նրա ուղեկցի նկատմամբ մահափորձ կատարելու մեջ։
Ա.Բուդաղյան-ի պաշտպան Հայկ Ալումյանը բողոքարկել է դատարանի որոշոումը, որովհետև ինչպես արդեն փոխանցել էինք, ըստ պաշտպանի, կալանքի որոշումը բացարձակ անհիմն է եղել: Իրավաբան.net-ի հետ զրույցում Հ.Ալումյանը նշեց, որ դեռևս վերաքննիչ դատարանը դատական նիստի օր չի նշանակել: Նրանք սպասում են նիստին, որպեսզի ներկայանան: Պաշտպանի խոսքով դատարանը որևէ իրավական հիմք չի ունեցել նման որոշում կայացնելու համար:
Լ. Մամյան