Հուլիսի 13-ին, ժամը 00.02-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սասունցի Դավթի փողոցի թիվ 20 շենքի մոտակայքում այրվում է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա:
ՏԿ և ԱԻՆ-ի հասարակայանության և կապի բաժնից իրավաբան.net-ին փոխանցում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:Հրդեհը մարվել է ժամը 00.14-ին:
Այրվել է «Մերսեդես» մակնիշի 29 SL 803 պ/հ (վարորդ Վ.Հ.) ավտոմեքենաի ցուցիչի վահանակը և շարժիչի էլ. լարերը: