Համաձայն էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի՝ էլեկտրոնային թվային ստորագրությունը էլեկտրոնային թվային ստորագրության ստեղծման տվյալների և տվյալ էլեկտրոնային փաստաթղթի տեղեկատվության փոխակերպությունների միջոցով ստացված և էլեկտրոնային թվային ձևով ներկայացված պայմանանշանների հաջորդականություն է, որը կցված կամ տրամաբանորեն կապված է էլեկտրոնային փաստաթղթի հետ և օգտագործվում է ստորագրող անձին նույնականացնելու, ինչպես նաև էլեկտրոնային փաստաթուղթը կեղծիքներից ու աղավաղումներից պաշտպանելու համար:
Նույն հոդվածը սահմանում է, որ էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրեր տրամադրող և էլեկտրոնային թվային ստորագրությունների հետ կապված այլ ծառայություններ մատուցող կազմակերպությունը հավաստագրման կենտրոնն է:
Սոցիալական ապահովության պետական ծառայության կենտրոնը հայտնում է, որ Էլեկտրոնային ստորագրության տարեկան սպասարկման վճարը կազմում է 3000 դրամ: