Որքա՞ն է զինվորներին տրամադրվող թոշակի չափը

Ըստ ՀՀ Կառավարության կողմից 2010 թվականի դեկտեմբերի 30–ին ընդունված թիվ 1734–Ն «Հիմնական կենսաթոշակի և թաղման նպաստի չափերը, ստաժի մեկ տարվա արժեքը, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողների հաշմանդամության և նրանց ընտանիքների անդամների կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակների չափերը սահմանելու մասին» որոշման համաձայն սահմանված է, որ «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ, 19-րդ, 21-րդ, 23-րդ և 44-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է սահմանել՝

• զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը` 16000 դրամ.

• զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը` 1500 դրամ.

• պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափը`

ա. առաջին խմբի հաշմանդամի համար` 36000 դրամ,

բ. երկրորդ խմբի հաշմանդամի համար` 26000 դրամ,

գ. երրորդ խմբի հաշմանդամի համար` 18000 դրամ.

• պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը` 24000 դրամ, իսկ երկու ծնողին կորցրած` 18 տարին չլրացած երեխայի (կամ առկա ցերեկային ուսուցմամբ սովորող զավակի) դեպքում` 80000 դրամ:

Իրազեկման այս նյութում ներկայացված դրույքաչափերը ուժի մեջ են մտել 2015 թվականի հուլիսի 1–ին:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել