Ծննդատանը հրազենային վնասվածքներ ստացած կինը անցել է բնական շնչառության

Հունիսի 30-ին ՀՀ ԱՆ Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական կենտրոնի հիվանդասենյակում  հրազենային վնասվածքներ ստացած 28-ամյա Մելինե Ասատրյանի առողջական վիճակը կայուն ծանր է, բայց համեմատաբար գնում է դեպի լավը: Անջատվել են Մելինեյի և երեխայի արհեստական շնչառության ապարատները, նրանք անցել են բնական շնչառության: Այս մասին Իրավաբան.net-ի թղթակցի հետ զրույցում ասաց բժշկական կենտրոնի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ կատարվածից մեկ օր առաջ կինը կեսարյան հատմանմբ որդի էր ունեցել: Ըստ նախաքնության՝ նրա ամուսինը ծննդատանը 4 կրակոց էր արձակել, որոնցից 2-ը դիպել էր ուսային հատվածին և պարանոցին, արձակած գննդակներց մեկը կպել էր պատին, իսկ 4-րդ գնդակով ինքնասպան էր եղել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել