Քիչ առաջ Ազատության հրապարակում մեկնարկեց բողոքի ակցիան էլեկտրաէներգիայի թանկացման դեմ:
Համակարգող խմբի անդամ Դավիթ Սանասարյանը հայտնեց, որ ուրախ է այսքան շատ ոստիկանական ուժեր լինելու փաստից.«Եթե այսքան շատ ոստիկանական ուժեր կան, ուրեմն մեր մեջ ուժ են տեսնում, իսկ ինչ վերաբերվում է երթին՝ մենք դիմելու ենք ոստիկանությանը, որ ապահովեն մեր խաղաղ երթը»:
Նա նշեց նաև, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ունի այն նախադեպը, որ խաղաղ երթերին պետք է ընդառաջել: Դավիթ Սանասարյանը հայտնեց նաև, որ դեռ չգիտի թե երբ է դադարեցնելու հացադուլը: