Ոստիկաններն արդեն 2 օր ահաբեկում են քաղաքացիներին. Դավիթ Սանասարյան

Պայքարը շարունակվում է, հացադուլը` ևս. ասաց Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանն` «Ազատության» հրապարակում հրավիրված ասուլիսի ժամանակ: Նրա խոսքով՝ մյուս տղաները դադարեցրել են հացադուլը, որից իրեն ավելի լավ է զգում.«Եթե տղաներն իրենց վատ զգային, ես էլ ինձ վատ կզգայի, քանի որ նրանք զորակցում էին ինձ»:

Դավիթ Սանասարյանի խոսքով՝ ոստիկաններն արդեն երկու օր է ահաբեկում են մարդկանց` քաղաքացիների տան հասցեներն իմանալով ու հին պատմությունները ջրի երես հանելով: Ահաբեկմանը միանում են նաև թաղային հեղինակությունները. «Մոտ 40 նման դեպքեր կան. մարդիկ այստեղ էին, իսկ հիմա՝ ոչ: Նրանց թվում ՝ նաև համակարգող խորհրդի անդամներից: 7-8 տարի առաջ մեր տուն էլ են եկել ոստիկանները, բայց հասկացան, որ դա անարդյունք է»:

Սանասարյանը բոլորի ուշադրությունը հրավիրեց Հանրային հեռուստաընկերության վրա, որը մինչ օրս որևէ լուրջ եղանակով չի անդրադարձել վերջին օրերի զարգացումներին: Սթափության կոչ անելով՝ Դավիթ Սանասարյանը նշեց. «Եկեք ու լուսաբանեք, այլապես հանրության կողմից կստանաք այլ արձագանք»:

Վերջում Դավիթ Սանասարյանը նաև հիշեցրեց, որ այսօր երեկոյան ժամը 19:00-ին «Ազատության» հրապարակում լինելու է կարևոր հանրահավաք.«Եթե ուզում եք շարունակենք, կիսատ չթողնենք, ու մեր սկսած գործը ունենա արդյունք, եկեք  Ազատության հրապարակ: Թեկուզ մեզ մի փոքր տանջելով՝ լինենք արժանապատիվ ու կարողանանք ապրել մեր երկրում՝ մեր երեխաներին թողնելով լավ ապագա»:

Զարուհի Մանուչարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել