Հիվանդանոցում մահացել է

Հուլիսի 8-ին, ժամը 20.35-ին, «Պոլիտրավմա, կրծքավանդակի աջ կեսի բազմաթիվ կողոսկրերի կոտրվածք, պնեմոթորաքս, ձախից կողոսկրերի կոտրվածք, որովայնի խոռոչի փակ վնասվածք, ներքին արյունահոսություն՝ հարցականով, ձախ սրունքթաթային հոդի վնասվածք, գլխի շրջանի քերծվածք, սալջարդ վերքեր, գլխուղեղի ցնցում՝ հարցականով» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 1957 թ. ծնված Արծրուն Ստեփանյանը, որտեղ հայտնել է, որ վնասվածքները ստացել է Աշտարակ քաղաքի վարչական տարածքում կեսօրին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով, հայտնում է police.am-ը:
Նույն օրը Արծրուն Ստեփանյանը հիվանդանոցում մահացել է:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել