Պետությունը մոր ընտանիքի և մանկության պաշտպանության իր գործառույթի իրականացումը ապահովելու համար նաև սահմանում է որոշակի երաշխիքներ, այդ թվում՝ անվճար բժշկական ծառայության տրամադրում:
ՀՀ առողջապահության նախարարի 2013 թվականի նոյեմբերի 28-ի №77 հրամանի 26-րդ կետում սահմանված են հղի կանանց անվճար բժշկական ծառայություն մատուցելու ծավալները՝
Այցելություններ մանկաբարձ-գինեկոլոգին, մանկաբարձուհուն կամ վերապատրաստված բուժքրոջը.
ա. նորմալ ընթացող հղիության դեպքում՝ չորսից-վեց այց, իսկ հղիության ախտաբանությունների դեպքում (հիվանդանոցային հետազոտումից և բուժումից զատ)՝ ութ և ավելի այց` ըստ բժշկական ցուցումների.
բ. հղիների սոցիալ-հոգեբանական աջակցության, ուսուցման և ծննդաբերության ծննդաբերությանը ֆիզիկական նախապատրաստման աշխատանքների իրականացում: Այդ նպատակով հղին պետք է կատարի ևս հինգ լրացուցիչ այց մանկաբարձ-գինեկոլոգին` «Մայրության դպրոց» հաճախելու համար.
գ. հղիների նախածննդյան հսկողության ընթացքում հատուկ կարևորվում է հղիության ընթացքում վտանգի նշանների) մասին տեղեկությունների տրամադրումը, որի վերաբերյալ հղիին վարող բուժաշխատողը (մանկաբարձ-գինեկոլոգը, ընտանեկան բժիշկը, մանկաբարձուհին) հղիին և նրա ընտանիքի անդամներին պարտադիր ապահովում է անհրաժեշտ խորհրդատվությամբ և տեղեկատվությամբ:
Իրազեկումն իրականացվում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից «Կանանց իրավունքների օրակարգային հարցերի խթանում»ծրագրի շրջանակներում: