ՀՀ ոստիկանության հաղորդմամբ՝ հուլիսի 7-ին, ժամը 11.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ գլխի բացված արյունահոսող վերքով բուժօգնության է տեղափոխվել 1958 թ. ծնված Կարեն Դ.-ն:
Մեկնած օպերատիվ խմբին նա հաղորդում է տվել, որ ժամը 11.00-ին Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 49 հասցեի հարևանությամբ գտնվող այգում, վիճաբանության ժամանակ, իր ծանոթ Արաքսյան քարով հարվածել է իր գլխին:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արաքսյան 1974 թ. ծնված Արաքսյա Ս.-ն է, ով նույն օրը, ժամը 12.00-ին ներկայացվել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է հետաքննություն: