Հունիսի 30-ի առավոտյան Երեւանի Պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի կենտրոնի հիվանդասենյակում ամուսնու կողմից հրազենային վնասվածք ստացած 28-ամյա Մելինե Ասատրյանի առողջական վիճակը չի վատացել, այս մասին Իրավաբան.net-ին հանտնեց բժշկական կենտրոնի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը:
Նրա խոսքով և մոր, և փոքրիկի վիճակը դեպի լավն է գնում:
Հիշեցնենք, որ կինը դեպքից մեկ օր առաջ կեսարյան ահտամամբ արու զավակ էր ունեցել: Ամուսինը` 33-ամյա Հայկը կրակոցներից երկու գնդակ դիպել էր կնոջ պարանոցին ու ուսային հատվածին, մեկ գնդակ պատին էր կպել, իսկ չորրորդ գնդակով ինքնասպան էր եղել: