Լարված իրավիճակ. Բաղրամյան պողոտան ազատում են ցուցարարներից (լրացվում է)

Ոստիկանները այս պահին հեռացնում են ցուցարարների կողմից կազմված բարիկադները: Ոստիկանները, հիշեցնենք, հավելյալ ժամանակ չտվեցին ցուցարարներին և այս պահին կատարվում է ցույցը ցրելու առաջին գործողությունը` աղբամաններից կառուցված բարիկադների հեռացումը:

Ցուցարարները գոռում են. «Տարան, տարան», «Ազատ, անկախ, Հայաստան» և այլ վանկարկումներ:

12:40

Բարիկադներն այլևս չկան: Ոստիկանությունը շարունակումէ  կոչ անել ցուցարարներին` հեռանալ Բաղրամյան պողոտայից: Բոլոր աղբամանները տեղադրվել են բեռնատար մեքենաների մեջ:

12:50

Վալերի Օսիպյանը կոչ է անում քաղաքացիներին` վերականգնել Բաղրամյան պողոտայի նախկին տեքսը, հեռանալ պողոտայից, ցուցարարները հրաժարվում են:

12:56

«Աղբամաններով փողոցը փակելը ի՞նչ է տալիս իրենց, չգիտեմ: Աղբամանների փոխարեն այլ բարիկադներ կարող են տեղադրվել»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը:

Այս պահին կարմիր բերատավորները պատ են կառուցել:

13:06

«Ով ձեռք կբարձրացնի որևէ քաղաքացու վրա, ապա նա կոտնահարի ՀՀ Սահմանադրությունը, որը երեկ դարձավ 20 տարեկան»,- բարձրախոսով հայտարարեց ցուցարարներից մեկը:

13:08

«Հարգելի լրագրողներ, խնդրում եմ ազատել փողոցի բանուկ մասը` գնացեք աջ կամ ձախ»,- կոչ արեց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:

13:14

այս պահին ցուցարարները նստած են գետնին, միմյանց թևանցուկ արած և գոռում են. «Հեռացեք:

13:15

Ոստիկանները սկսեցին քաշքշել գետնին նստած ցուցարարներին:

13:18

Ոստիկանությունը ցուցրարաներին ուժի կիրառմամաբ հեռացնում է Պողոտայի բանուկ մասից: Մարդկանց մի զգալի մասը մնացել են պողոտայի աջ և ձախ մայթերին:

13:25

Բաղրամյան պողոտայում երթևեկությունը վերականգնվեց:

13:31

Ոստիկանները շարունակում են պատ կազմած մնալ պողոտայի մայերի երկայնքով, որտեղ հավաքված են ցուցարարները:

13:37 

Կան բերման ենթարկվածներ, սակայն ոստիկանությունից դեռևս տեղեկություններ չեն հայտնում: Իրավաբան.net-ի հետ զրույցում ոստիկանությունից ասածին, որ դեռևս տվյալներ չկան բերման ենթարկվածների վերաբերյալ: Սակայն Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարել է, որ բերման ենթարկվելուց հետո նրանց ազատ են արձակելու, քրեական հետապնդում չի լինելու:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել