Հունիսի 30-ի առովտյան Երեւանի Պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի կենտրոնի հիվանդասենյակում ամուսնու կողմից հրազենային վնասվածք ստացած 28-ամյա Մելինե Ասատրյանի առողջական վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր. այս մասին Իրավաբան.net-ին հայտնեց բժշկական կենտրոնի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը:
Նրա խոսքով, կնոջ վիճակը չի վատացել, ինչը նույնպես կարելի է հաջողություն համարել:
Հիշեցնենք, որ կինը դեպքից մեկ օր առաջ կեսարյան ահտամամբ արու զավակ էր ունեցել: Ամուսինը` 33-ամյա Հայկը կրակոցներից երկու գնդակ դիպել էր կնոջ պարանոցին ու ուսային հատվածին, մեկ գնդակ պատին էր կպել, իսկ չորրորդ գնդակով ինքնասպան էր եղել: