ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկանում ենք, որ այսօր` հուլիսի 2-ին, ժամը 02.29-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Աշտարակ խճուղու սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Տոյոտա Պրադո» մակնիշի 59OR555 (վարորդ ՝ Ա. Պ., ծնվ.1992թ.) և «ԲՄՎ X5» մակնիշի LS333 պետհամարանիշներով (վարորդ ՝ Ն. Պ., ծնվ. 1990թ.) ավտոմեքենաները: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է, ուղևորներ` Է. Ի.-ը (ծնվ.1995թ.) և Ա. Չ.-ը (ծնվ.1993թ.) տեղի ուժերով տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ Ա. Պ.-ը մահացել է:
Բժիշկները Է.Ի.-ի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ Ա.Չ.-ինը` միջին ծանրության: Հրշեջ-փրկարարները անջատել են ավտոմեքենաների մարտկոցները և փակել գազի բալոնների փականները: