Բաղրամյան փողոցի փակ լինելու պատճառով շտապօգնության մեքենան ծանր հիվանդին ավելի ուշ է հասցրել հիվանդանոց

Երեկ Բաղրամյան պողոտայի վերջնամասում սրտի կաթված ստացած 87-ամյա կնոջը շտապ բուժօգնության մեքենայով ցանկացել են տեղափոխել Առաջին հիվանդանոցային համալիր: Հաշվի առնելով կնոջ ծարյրահեղ ծանր վիճակը, շտապօգնության մեքենան անցել է Բաղրամյան պողոտայով, սակայն փողոցի փակ լինելու պատճառով ավելի ուշ են հիվանդին հասցրել հիվանդանոց:

Իրավաբան.net-ի հետ զրույցում «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը նշեց, որ շտապօգնության մեքենան ստիպված է եղել հիվանդանոց հասնել  Ավետ Ավետիսյան փողոցով:

Նա նշեց նաև, որ կնոջ մահվան պատճառը չի եղել ավելի ուշ հիվանդանոց հասնելը, պարզապես հիվանդանոցի ճանապարհն ավելի երկարատև է եղել:

Իսկ այն հարցին, թե արդյո՞ք շտապօգնության մեքենայի վարորդը տեղյակ չէր, որ Բաղրամյան փողոցը փակ է, Թագուհի Ստեփանյանը պատասխանեց. «Հիվանդի համար փակ փողոցը ո՞րն է»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել