Այսօր առավոտյան 33-ամյա ամուսնու կողմից ծննդատան հիվանդասենյակում հրազենային վիրավորում ստացած 28-ամյա կինը դեռևս վիրահատարանում է. վիրահատությունը դեռևս չի ավարատվել. այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը:
Նշենք նաև, որ կնոջ վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Ունի գանգուղեղի վնասվածք, և ամենայն հավանականությամբ նեյրովիրաբույժի միջամտության կարիք կլինի: Մեկ փամփուշտ էլ գտնվում է կնոջ թիակի հատվածում:
Կնոջ կյանքը փրկելու համար հրավիրվել է մասնագիտական կոնսիլիում: