Իրավաբանության դասախոս Վարուժան Ավետիքյանը իր ֆեյսբուքյան էջում կատարել է հետևյալ գրառումը.
«Հետևելով թե Բաղրամյան պողոտայում և թե Ազատության հրապարակում տեղի ունեցող զարգացումներին, բոլոր նախկին և ներկա ուսանողներիս, ընկերներիս որոնք այս պահին գտնվում են Բաղրամյանում, խնդրում եմ տեղափոխվել Ազատության հրապարակ: Արկածախնդրության, շառլատանության, չափազանց անհավասարակշռության ու քաոսի պայմաններում հնարավոր չէ ստեղծագործ ու խելացի որոշումներ կայացնել: Այսօր մեզ հենց այդպիսի որոշումներ են պետք: Ես Ազատության հրապարակում եմ»: