«Ոչ թալանին» նախաձեռնության անդամներին հետապնդում են

«Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը քիչ առաջ հայտարարություն  է տարածել այն մասին, որ նախաձեռնության անդամներից մի քանիսին կասկածելի անձիք սկսել են հետապնդել: Նախաձեռնությունը հրավիրում է բոլոր իրավասու կառույցների ուշադրությունն այս փաստի վրա՝ հորդորելով չփորձել սպառնալ ակտիվիստներին և գործել բացառապես օրենքի շրջանակներում։

Իրավաբան.net-ի հետ զրույցում «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը պատմեց, որ  մյուս անդամների հանդեպ հետապնդումների վերաբերյալ մանրամասներ հայտնել չի կարող, սակայն պատմեց, որ իրեն հետևել են, փորձել ճշտել բնակության հասցեն:

 «Երբ Բաղրամյան պողոտայից իմ մեքենայով գալիս էի տուն, նկատեցի, որ մեքենայով ինձ հետևում են: Իսկ հետո հնարավորություն կար լսելու, իմացա, որ հասցես են ճշտում, հետո չգիօտեմ` միայն մեքենայիս համարները նկարեցին, թե մեքենաս նկարեցին ու գնացին»,- Մաքսիմը ասաց նաև, որ իրեն հետևող մեքենայի մեջ երկու հոգի են եղել` քաղաքացիական հագուստով:

Մաքսիմ Սարգսյանը նշեց, որ այս հետապնդումները չեն ճնշելու իրենց և պայքարելու են այնքան, մինչև կբավարարվեն իրենց ներկայացրած պահանջները:

Լուսանկարը` «Առավոտ»-ի

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել