Առաջարկում են Նախագահի հետ հանդիպում` ուղիղ հեռարձակման հնարավորությամբ

Բաղրամյան պողոտայի սկզբնամասում քիչ առաջ ելույթ ունեցավ ՀՀ փոխոստիկանապետ ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը, ով խոստացավ ցուցարարների նկատմամբ ոստիկանության կողմից ուժ չկիրառել, եթե ցուցարարները պահպանեն ակցիայի խաղաղ ընթացքը և սադրանքների չդիմեն:

Նա նաև տեղեկացրեց, որ ոստիկանապետը կարող է միջնորդել, որպեսզի ՀՀ նախագահը ընդունի ակցիայի կազմակերպիչների 5-ից 6 հոգուց խմբին: Բողոքի ակցիայի կազմակերպիչները պնդում են, որ ՀՀ նախագահի հետ հանդիպումը հեռարձակվի ուղիղ եթերով:

Ներկայումս բողոքի ինքնաբուխ ակցիայի կազմակերպիչները քննարկում են փոխոստիկանապետի առաջարկը:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել