Ձերբակալվել է հատուկ փրկարարական ծառայության ծառայողը՝ անչափահաս աղջնակի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ակնհայտ անչափահաս քաղաքացու նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հատուկ փրկարարական ծառայության ծառայող Ալիկ Հ.-ն:

Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը ավելի վաղ հայտնել էր, որ քաղաքացի Ն. Է.-ի հաղորդման կապակցությամբ նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2015 թվականի մայիսի 23-ի երեկոյան ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հատուկ փրկարարական ջոկատի աշխատակիցը` իր ավտոմեքենայում, ակնհայտ անչափահաս քաղաքացի Մ. Է.-ի նկատմամբ, վերջինիս կամքին հակառակ, սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել:

Քննչական ծառայությունից փոխանցում են,որ  դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:

Նախաքննությունը շարունակվում է:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել