Մեր քաղաքացիները բառիս բուն իմաստով ցուցադրել են օրինակելի վարքագիծ. փաստաբան

Փաստաբան Նորայր Նորիկյանին տարակուսանք է առաջացնում ՀՀ գլխավոր դատախազության կողմից խուլիգանության հատկանիշներով քրեական գործի հարուցումը. «Այդ ի՞նչ խուլիգանական գործունեությամբ են զբաղվել մարդիկ, որն էլ թույլ է տվել գլխավոր դատախազությանը քրեական գործ հարուցել, մի փոքր անհեթեթ է հնչում: Ճիշտ է այդ հաղորդումը հավելյալ ուսումնասիրման կարիք է զգում, գուցե դատախազութունն ունի փաստեր, բայց հաշվի առնելով գործի հասարակական հնչեղությունն իրենք պարտավոր են բավարար ապացույցներ ներկայացնել հասարակությանը»,- ասաց մեր զրուցակիցը:

Գլխավոր դատախազությունն իր հայտարարության մեջ նշել է, որ 2015թ. հունիսի 22-ին` սկսած ժամը 19.30-ից տևական ժամանակ մի խումբ անձինք, անօրինական հավաք, երթ, ապա նաև նստացույց կազմակերպելով Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում, ամբողջությամբ խափանել են հասարակական տրանսպորտի երթևեկությունը, բազմաթիվ քաղաքացիների ազատ տեղաշարժվելու սահմանադրական իրավունքը, խաթարել անդորրը` դրանով իսկ դիտավորությամբ խախտել են հասարակական կարգը:

Փաստաբան Նորայր Նորիկյանն, անդրադառնալով ակտիվիստների գործողություններին, նշեց. «Վստահորեն կարելի է արձանագրել, որ որևէ քաղաքացու կողմից դիմադրության կամ ապօրինի գործողություն ես չեմ տեսել հրապարակված տեսանյութում, եթե համեմատենք ուրիշ երկրների ցույցերի հետ, ապա այդ երկրներում մարդիկ քարերով հարվածներ են հասցնում, տարբեր տեսակի հակադարձումներ են փորձում անել, իսկ մեր քաղաքացիները բառիս բուն իմաստով ցուցադրել են օրինակելի վարքագիծ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել