Ի՞նչ է կատարվում ոստիկանության Նոր Նորքի բաժնում

Ոստիկանության Երևան քաղաքի ՆԳ վարչության Նոր Նորքի բաժնում առավոտյան ժամը 6-ից է գտնվում ազատամարտիկ Աղասի Մարտիրոսյանը, ով բերման է ենթարկվել Բաղրամյան փողոցից: Իրավաբան.net-ի հետ զրույցում նա հաղորդեց, որ այս նույն բաժանմունքում շուրջ 55 քաղաքացի կա, նա հաղորդեց, որ դեռևս իրենց չեն հարցաքննել. «Չգիտեմ մեկ, թե երկու քննիչ է, բայց մենք շատ ենք, դրա համար մեզ դեռ չեն հասցնում երևի հարցաքննել»,- ասաց Աղասի Մարտիրոսյանը:

Տեղեկացնենք նաև, որ այս նույն բաժանմունքում կան ևս 3 երիտասարդներ, որոնք որևէ կերպ չեն ասում իրենց անուն-ազգանունները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել