Էլեկտրաէներգիայի գնի թանկացման դեմ իրենց բողոքն արտահայտող քաղաքացիներին, ովքեր «Ազատության» հրապարակում նստացույց են անում, ուժով կհեռացվեն, եթե մինչև ժամը 23-ը ինքնակամ չհեռանամ հրապարակից. այս մասին «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության անդամներին զգուշացրել է Երևանի փոխոստիկնապետ Վալերի Օսիպյանը: Այս մասին Իրավաբան.net-ին հայտնեց նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը:
Փոխոստիկանապետն ասել է, որ նախաձեռնության անդամները տեղեկացրել են, որ ակցիան մինչև ժամը 23-ն է լինելու, իսկ այդ ժամից հետո ակցիան կհամարվի օրինախախտում և ոստիկաններն իրավունք կունենան նրանց ուժով տեղահանելու:
Քիչ առաջ փոքրիկ միջադեպ է եղել նաև ոստիկանների և մասնակիցների միջև. ոստիկանները հրապարակում նկատել են անվանդողեր, որոնց վրա նստած են եղել աղջիկներ, պահանջել են, որ անվադողերը հեռացնեն հրապարակից: