Ըստ ոստիկանության հաղորդագրության հունիսի 16-ին, ժամը 17.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Սոնա Մ.-ն և հայտնել, որ Երևանի Պարոնյան փողոցի թիվ 25Ա շենքի բակում բակի տղաները ծեծել են իր հորը, իսկ հիմա հարձակվել են իր և քրոջ վրա, իսկ ժամը 17.15-ին Սոսե Մ.-ից ահազանգ է ստացվել, որ Պարոնյան փողոցի թիվ 28/Ա հասցեում կռիվ է:
Նույն օրը, ժամը 19.20-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «գագաթ-ճակատային շրջանի սալջարդ, պատռած վերք, կրծքավանդակի թիկնային մակերեսի և վերջույթի փափուկ հյուսվածքների քերծվածքներ, ծոծրակ գագաթային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ քերծվածքներ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1951 թ. ծնված Հակոբ Մ.-ն, որը հայտարարել է, որ բակում ծեծի է ենթարկվել հարևանների տղաների կողմից:
Մեկնած օպերատիվ խմբին ժամը 21.30-ին Հակոբ Մ.-ն հաղորդում է տվել, որ ժամը 17.00-ին Պարոնյան փողոցի թիվ 28/Ա շենքի բակում իր հարևանը` 1991 թ. ծնված Հայկ Ջ.-ն, վիճաբանության ժամանակ, հարվածներ է հասցրել իր գլխին և պատճառել վնասվածքներ:
Նույն օրը, ժամը 22.00-ին, Հայկ Ջ.-ն հաղորդում է տվել, որ ժամը 16.00-ին նույն վիճաբանության ժամանակ Հակոբ Մ.-ն փայտի կտորով հարվածել է իր դեմքին և պատճառել վնասվածք:
Նշանակվել են ԴԲՓ-ներ: Կատարվում է հետաքննություն: