Նոր նշանակումներ ԼՂՀ ոստիկանության համակարգում

ԼՂՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանի հունիսի 16-ին ստորագրված հրամաններով ոստիկանության ստորաբաժանումներում կատարվել են մի շարք կադրային փոփոխություններ։

Ոստիկանության մայոր Դավիթ Վրույրի Խաչատրյանը ազատվել է քրեական հետախուզության վարչության բաժնի պետի պաշտոնից և նշանակվել նույն վարչության պետի տեղակալի պաշտոնին։

Ոստիկանության պետի մեկ այլ հրամանով ոստիկանության կապիտան Արայիկ Արամայիսի Գասպարյանը ազատվել է քրեական հետախուզության վարչության հատկապես կարևոր գործերով ավագ օպերլիազորի պաշտոնից և նշանակվել նույն վարչության բաժնի պետի պաշտոնին։

ԼՂՀ ոստիկանությունից հաղորդում են, որ կադրային փոփոխություններ են կատարվել նաև ճանապարհային ոստիկանության և պետական պահպանության վարչություններում։

Շնորհավորելով պատասխանատու պաշտոններում նշանակվելու կապակցությամբ ոստիկանության պետը հույս հայտնեց, որ նրանք հավատարիմ կմնան իրենց կոչմանն ու առաքելությանը և նոր որակ կհաղորդեն ինչպես քաղաքացիներին մատուցվող ծառայությունների, այնպես էլ հանցավորության դեմ տարվող պայքարի արդյունավետության բարձրացման գործին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել