Որդին ոսկյա զարդերը գաղտնի հափշտակել և իրացրել էր շուկայում. ոստիկանություն

Ոստիկանության Մեծամորի բաժնում հաղորդում էր ստացվել անհայտ անձի կողմից 1977 թ. ծնված Դոնարա Ս.-ի բնակարանից 450.000 դրամ ընդհանուր արժողության ոսկյա շղթա, կախազարդ, ականջօղ և մատանիներ գողանալու մասին:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հանցագործությունը կատարել է տանտիրուհու որդին` 1997 թ. ծնված Հովհաննես Ս.-ն, որը 2014 թ. նոյեմբերից իրենց բնակարանից պարբերաբար գաղտնի հափշտակել է նշված ոսկյա զարդերը և իրացրել Արմավիր քաղաքի շուկայում: Այս մասին Իրավաբան.net-ին հաղորդում են ՀՀ ոստիկանությունից:

Ըստ աղբյուրի՝ կատարած հանցանքը ընտանիքի անդամներից թաքցնելու նպատակով Հովհաննես Ս.-ն ձևացրել է, թե իբր բնակարանից գողություն է կատարվել: Հովհաննես Ս.-ն ներկայացվել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել