Նախկինում վճարման կարգադրություններով բռնագանձում կատարելու համար նախ գործը քննվում էր դատարանում, ոստիկանությունը ստանում էր կատարողական թերթը, այնուհետև միայն միայն դիմում Հայաստանի դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայություն, սակայն ներկայումս կարգը փոխվել է՝ ոստիկանությունը դիմում է ԴԱՀԿ-ին, որն էլ առանց դատարանի մասնակցության քաղաքացիներից բռնագանձում է գումարները: Փաստաբան Ծովինար Բալայանը այս ընթացակարգը սահմանվել է օրենսդրական փոփոխության արդյունքով. «Մենք այդ գործերով մտանք վարչական դատարանը, քննությունը շարունակվում է: Գումարը անձի սեփականությունն է, օրենքով էլ այն այդպես է դիտվում: Ինչո՞ւ պետք է անձն իր սեփականությունից զրկվի՝ առանց դատարանի որոշման»,- շեշտեց մեր զրուցակիցը:
Սահմանադրությունը հստակ նշում է, որ ոչ ոքի չի կարելի զրկել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով՝ օրենքով նախատեսված դեպքերի. «Այս նորմը հակասում է սահմանադրությանը, մենք նպատակ ունենք այն հակասահմանադրական ճանաչել»,- փոխանցեց Ծովինար Բալայանը։