Հովիկ Աբրահամյանը խոսեց Գագիկ Ծառուկյանի ձեռնարկություններում հարկային ստուգումների մասին

Այսօր Ազգային ժողովի նիստին ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Գագիկ Ծառուկյանի կողմից միլիարդավոր դոլարների հարկեր չվճարելու մեղադրանքներին: Նա հիշատակեց նախագահի ելույթը՝ փետրվարի 12-ին:

Պատգամավորը հետաքրքրվեց, թե ի՞նչ է արել կառավարությունն այս ուղղությամբ. «Նախորդ քառօրյայում ես հարց ուղղեցի վարչապետին, նա ասաց, որ մինչև հունիսի 5-ը պատրաստ կլինեն ստուգման արդյունքները»,- ասաց պատգամավորը՝ հետաքրքրվելով, թե ինչ արդյունք է արձանագրվել:

Հարցին պատասխանեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը, նա ասաց. «Գագիկ Ծառուկյանի ստուգումների ավարտի վերաբերյալ, այո ես ասել եմ, որ հունիսի սկզբին պլանավորում ենք ավարտել, բայց ժամանակի խնդիր կա, ծավալուն գործողություն է և դա մի քանի օր կձգձգվի, բայց դա չի փոխում ընդհանուր հանրագումարը և երբ կավարտվեն աշխատանքները ստուգող մարմնի կողմից, մենք դա կներկայացնենք հանրությանը»,- նշեց վարչապետը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել