Այսօր ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունում կայացավ աշխատանքային հանդիպում քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Ա. Օսիկյանի և ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական-դիտորդական խմբի անդամների միջև:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ինչպես նաև ձեռք բերվեցին մի շարք պայմանավորվածություններ, մասնավորապես՝ հասարակական-դիտորդական խմբի արագ արձագանքման և քրեակատարողական հիմնարկների համագործակցության հետ կապված:
Քննարկվեցին նաև վերջին 9 ամիսների ընթացքում դիտորդական խմբի կողմից բարձրացված հարցերի վերաբերյալ ԶԼՄ-ներում առկա հրապարակումները և դրանց կապակցությամբ տրված լուծումները:
ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչություն