Ո՞վ կարող է ճանաչվել փախստական

Փախստականները դրանք օտարերկրյա այն քաղաքացիներն են, որոնք հետապնդվում են որոշակի հանգամանքների պատճառով:
«Փախստականների և ապաստարանի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն` փախստական են հանդիսանում այն օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, որոնք ռասսայական, կրոնական, ազգային, սոցիալական որոշակի խմբի պատկանելիության կամ քաղաքական հայացքների համար հետապնդման ենթարկվելու հիմնավոր երկյուղի պատճառով գտնվում են իր քաղաքացիության երկրից դուրս և չի կարող կամ նույն երկյուղի պատճառով չի ցանկանում օգտվել իր քաղաքացիության երկրի պաշտպանությունից, կամ նա, ով, չունենալով քաղաքացիություն և գտնվելով իր նախկին մշտական բնակության երկրից դուրս, չի կարող կամ այդ նույն երկյուղի պատճառով չի ցանկանում վերադառնալ այնտեղ», նշում է ազգային ցանցի զարգացում ծրագրի փաստաբան Կարեն Հովհաննիսյանը:
«Փախստական է հանդիսանում նաև այն օտարերկրյա քաղաքացին, որը ստիպված է լքել իր քաղաքացիության երկիրը, իսկ քաղաքացիություն չունեցող անձը` իր նախկին մշտական բնակության երկիրը` համատարած բռնության, արտաքին հարձակման, ներքին հակամարտությունների, մարդու իրավունքների զանգվածային խախտումների կամ հասարակական կարգը խախտող այլ լուրջ իրադարձությունների պատճառով, ինչպես նաև այն անձը, որին փախստական են ճանաչել «Փախստականների կարգավիճակի մասին» 1951թ. Կոնվենցիան ստորագրած պետությունները» – փաստաբան Հովհաննիսյանը:
Անձը փախստական ճանաչվելու համար դիմում է ներկայացնում ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայություն և այդ դիմումի բավարարման արդյունքում փախստականին տրամադրվում է քաղաքական ապաստան:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել