Արդարադատության ակադեմիայի ռեկտորը Ժնևում ձեռք է բերել գործակցության պայմանավորվածություններ

Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հրավերով, մայիսի 28-29-ը Ժնևում մասնակցել է համաժողովի՝ նվիրված Միջազգային մարդասիրական իրավունքի գծով վերապատրաստումների նոր ռազմավարության մշակմանը: Իրավաբան.net-ին հաղորդում են Արդարադատության ակադեմիայի հանրային կապերի բաժնից:

Ըստ աղբյուրի՝ համաժողովին մասնակցել է 30-ից ավելի ներկայացուցիչ բոլոր աշխարհամասերից: Երկօրյա քննարկումների ընթացքում մասնակիցները ներկայացրել են իրավունքի ոլորտի մասնագետների պատրաստման և վերապատրաստման իրենց երկրի փորձը՝ ինչպես բովանդակային, այնպես էլ կառուցվածքային առումներով:

Ռ.Մելիքյանը համաժողովի մասնակիցներին ներկայացրել է մեր երկրի փորձը՝ Արդարադատության ակադեմիայի գործունեության համատեքստում: Ակադեմիայի ռեկտորն անդրադարձել է մասնագիտական պատրաստման ու վերապատրաստման անցկացմանը, կրթական գործի արդյունավետ կազմակերպման մեխանիզմներին՝ հատուկ շեշտադրելով հեռավար ուսուցման ռազմավարության կարևորությունը:

Խորհրդաժողովի արդյունքներով ձեռք են բերվել գործակցության պայմանավորվածություններ:

Switzerland - 2

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել