Այսօր Արարատ քաղաքում նախատեսված էր հանրահավաք ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման:
Բավականին ժամանակ հանրությունը և նույնիսկ Արարատի քաղաքապետարանի աշխատակիցները սպասում էին հանրահավաքի կազմակերպիչների ելույթին: Որոշ ժամանակ անց հավաքված ամբոխին մոտեցան ՀԱԿ ներկայացուցիչները, ովքեր պարզվեց, որ կազմակերպիչներն էին և հայտնեցին, որ մասնակիցների թվաքանակի քիչ լինելու պատճառով ելույթներ չեն լինի և իրենք խոսել են քաղաքապետարանի ղեկավարության հետ ու նրանց կհանձնեն գրավոր պահանջ բնակիչների ստորագրությամբ:
Կազմակերպիչները մասնակիցների քիչ լինելու հանգամանքը մեկնաբանեցին նրանով որ հանրահավաքի մասին հայտարարությունները երեկ առավոտյան ժամը 12;00-ի սահմաններում ամբողջ քաղաքից «անհետացել» են: