Կառավարություն դե՞մ է Երևանց 120 կմ հեռավորության վրա գտնվող հա­մայնք­ներում հար­կա­յին արտո­նու­թյուններ տրամադրելուն

Կառավարության ամսի 21-ի նիստին կքննարկվի ՀՀ ԱԺ պատգամավորներ Միքայել Մելքում­յա­նի, Նաիրա Զոհրաբյանի, Վահե Էնֆիաջյանի, Վահան Բաբայանի և Արմեն Ավետիսյանի՝ օրենս­դրա­­կան նա­­խա­ձեռ­­նու­թյան կարգով ներ­կա­յացրած «Երևան քաղա­քից 120 կմ և ավելի հեռավո­րու­թյան վրա գտնվող համայնքներում իրականացվող արտա­դրական գործունեությանը հար­կա­յին արտո­նու­թյուններ տրամադրելու մասին», «Շրջա­­նառության հարկի մասին» Հայաս­­տանի Հան­րա­պե­տության օրեն­­քում լրացում կատա­րելու մասին», «Շահութահարկի մասին» Հայաս­տա­նի Հանրա­պետության օրենքում լրա­ցումներ կատարելու մասին» և «Եկամտային հարկի մասին» Հա­յաս­տանի Հան­րա­պետու­թյան օրենքում լրացումներ կատարելու մասին»Հայաստանի Հան­րա­­պե­տու­թյան օրենքների նա­խա­­գծերի փաթեթը:

Առաջարկվում է Երևան քաղաքից 120 կմ և ավելի հեռավորության վրա գտնվող համայնք­նե­րում արտադրական գործունեության կազմակերպման արդյունքում ստացված արտադ­րանքի`

ա. իրացումից ստացված եկամուտների նկատմամբ շրջանառության հարկը հաշ­վարկ­ել 2 տոկոս դրույքաչափով.

բ. իրացումից ստացման ենթակա եկամուտները ազատել շահութահարկից և եկա­մտային հարկից,

1)     «Երևան քաղաքից 120 կմ և ավելի հեռավորության վրա գտնվող համայնք­նե­րում իրա­­կանացվող արտադրական գործունեությանը հարկային արտոնություններ տրա­մադ­րելու մասին» Հայաս­­տանի Հան­րա­պե­տության օրենքով սահմանված կարգով իրա­կանացվող արտադրական գոր­ծու­նեու­թյան մասով աշխատողներին վճարվող աշխատավարձից և դրան հավասարեցված եկա­մուտ­ներից եկամտային հարկը հաշ­վարկ­ել 15 տոկոս դրույքաչափով,

2)    շահու­թա­հարկով հարկման առումով «Երևան քաղա­քից 120 կմ և ավելի հեռա­վո­րու­թյան վրա գտնվող համայնքներում իրականացվող արտա­դրական գործու­նեու­թյանը հար­կա­­յին արտոնություններ տրամադրելու մասին» Հայաս­­տանի Հան­րա­պե­տու­թյան օրենքով սահմանված կարգով սեփա­կան արտադրանքի իրացումից ստացվող եկա­­մուտ­ները համարել ծախս չհամարվող տարրեր:

Ընդ որում, նախագծերի փաթեթի հիմնավորման համաձայն, նախագծերի փա­թե­թով ներ­կայացված արտո­նու­թյուն­ների սահմանման նպատակը համայնքներում գոր­ծա­րար և ներ­­դրումային միջավայրի բարելավումն է, քանի որ առկա մի շարք խնդիրների պատ­ճառով, այդ թվում՝ հարկային բեռի, համայնքներում ներդրումների ներգրավման առումով դժվա­րու­թյուններ կան:

Նախագծում, որը ներկայացված է հաստատման գործադիրի՝ ամսի 21-ի նիստին, կառավարությունը դեմ է արտահայտվել ներկա­յաց­ված օրենքների նախագծերի փաթեթի ընդունմանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել