Հայտնաբերվել է 7-ամյա աղջկան վրաերթի ենթարկած ավտոմեքենայի վարորդը

Մայիսի 3-ին, ժամը 17.00-ին, Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ «աջ ազդրի սալջարդ» ախտորոշմամբ հիվանդանոց է դիմել 7-ամյա աղջիկ: Երեխայի հայրը հայտնել էր, որ դուստրը բակում վայր է ընկել:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մայիսի 3-ին, ժամը 16.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Պ. Սևակի փողոցում վրաերթի է ենթարկել աղջկան: Վարորդը մայիսի 5-ին ներկայացել է ոստիկանություն և տվել բացատրություն: Կատարվում է քննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել