Ինքնիրավչությունը պատժվում է տուգանքով կամ կալանքով

Հաճախ են լինում դեպքեր, երբ քաղաքացիները, ում իրավունքները խախտվել են, ոչ թե դիմում է իրավապահ մարմիններին, այլ ինքն է փորձում պատժել իր իրավունքը խախտած անձին իր մեթոդներով, անգամ բռնություն գործադրելով: Այս մասին iravaban.net-ին հայտնում է ՀԵԱԻ անդամ, փաստաբան Անահիտ Հակոբյանը:

Օրենքը արգելում է այս գործողությունը:

«Ինքնիրավչությունն օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգի խախտմամբ իր իրական կամ ենթադրյալ իրավունքներն ինքնակամ (ինքնագլուխ) իրականացնելն է, որն էական վնաս է պատճառել անձանց իրավունքներին կամ օրինական շահերին կամ խոշոր վնաս` պետական կամ հասարակական շահերին»,- ասում է փաստաբանը:

Ինքնիրավչությունը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով:

Այս իրավահարաբերությունները կարգավորվում են  ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածով:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել