Հաճախ են լինում դեպքեր, երբ քաղաքացիները, ում իրավունքները խախտվել են, ոչ թե դիմում է իրավապահ մարմիններին, այլ ինքն է փորձում պատժել իր իրավունքը խախտած անձին իր մեթոդներով, անգամ բռնություն գործադրելով: Այս մասին iravaban.net-ին հայտնում է ՀԵԱԻ անդամ, փաստաբան Անահիտ Հակոբյանը:
Օրենքը արգելում է այս գործողությունը:
«Ինքնիրավչությունն օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգի խախտմամբ իր իրական կամ ենթադրյալ իրավունքներն ինքնակամ (ինքնագլուխ) իրականացնելն է, որն էական վնաս է պատճառել անձանց իրավունքներին կամ օրինական շահերին կամ խոշոր վնաս` պետական կամ հասարակական շահերին»,- ասում է փաստաբանը:
Ինքնիրավչությունը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով:
Այս իրավահարաբերությունները կարգավորվում են ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածով: